Բիզնես պլանի կազմում


Հիշու՞մ եք՝ վերջին անգամ երբ եք թղթի վրա գնահատել Ձեր ագրոընկերությունը: «Նորատունկ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից պատրաստված բիզնես պլանը կօգնի Ձեզ ստանալ պարզ և հստակ պատկերացում Ձեր գործունեության բոլոր ասպեկտների վերաբերյալ և տեսնել Ձեր բիզնեսի պոտենցիալ եկամտաբերությունը:

«Նորատունկ» ՓԲԸ-ն ընկերություններին և անհատներին է առաջարկում իր մասնագիտական աջակցությունը՝ կազմելով այգեգործության ոլորտին առնչվող այնպիսի բիզնես պլաններ, որոնք երաշխավորում են հիմնած բիզնեսի երկարակեցությունը, հնարավորություն տալիս ընտրել առավել հեռանկարային ցանկալի արդյունք և սահմանել դրան հասնելու միջոցները:
Մանրամասն մշակված ու ձևակերպված բիզնես պլանը թույլ է տալիս գնահատել նոր շուկաների և մեթոդների հնարավորությունը, գնահատել ռիսկերը, սահմանել նպատակներն ու կոնկրետ քայլերը՝ հասնելու դրանց:

© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager