Կադոտա


Ծառը միջակ աճեցողության է, խիտ պսակով միջին ճյուղավորության: Տալիս է երկու բերք: Պտղաբերում է առանց փոշոտման: Առաջին բերքի պտուղները խոշոր են՝ 60-80 գրամ: Հասունանում են հուլիսին, տանձաձև են, թույլ խավապատ: Մաշկը դեղնականաչ է, պտղամիսը՝ բաց վարդագույն: Երկրորդ բերքի պտուղները միջին մեծության են, հասունանում են օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի կեսը: Բերքատու սորտ է: Մեկ ծառը տալիս է մինչև 45 կգ բերք:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager