Մալաչա


Հայաստանի հին տեղական սորտ է: Ծառերը միջակ մեծության են, լայն բրգաձև կամ գնդաձև, գեղեցիկ պսակով, միջակ աճեցողության, ջերմության նկատմամբ պահանջկոտ են: Պտուղներն ունեն բարձր որակ, միջակ մեծության են կամ խոշոր՝ 140-220 գրամ: Մաշկը դեղնականաչ է: Պտղամիսը սպիտակ է, հյութալի, քաղցր, թույլ թթվությամբ, հաճելի բուրմունքով: Տեղական սորտերի մեջ լավագույնն է: Բերքատվության տակ է մտնում 5-6 րդ տարում: Բերքատվությունը միջակից բարձր է: Հասունանում է օգոստոսի սկզբից: Պտուղները պահվում են 2-3 օր:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager