Անտառային գեղեցկուհի


Ծագումը`Բելգիա: Տարածված է Եվրոպայում, Հարավային Ամերիկայում և այլ երկրներում: Հայաստանում տարածված են տանձենու մշակության բոլոր շրջաններում, հատկապես Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ավազանում: Ծառերը խոշոր են, պսակը՝ բրգաձև: Պտուղները ունեն բարձր որակ, միջակ մեծության են կամ խոշոր 150-350 գրամ, մաշկը բարակ կամ միջակ հաստության է, հարթ, փայլուն, արևի կողմից վառ կարմիր թշով: Բերքահավաքը կատարվում է սեպտեմբերի սկզբին: Պտուղները պահվում են մինչև մարտ ապրիլ: Ծառերը ցրտադիմացկուն են, քիչ պահանջկոտ են հողի նկատմամբ: Շատ բերքատու է: Տանձենու սերմնաբույսի վրա պատվաստած ծառերը բերքատվության տակ են մտնում 7-8 րդ տարում, իսկ սերկևիլի վրա պատվաստած ծառերը բերքատվության տակ են մտնում 3-4-րդ տարում:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager