Մեր մասին



Ինտենսիվ այգիներ


«Նորատունկ»-ի այցեքարտը ինտենսիվ այգիներն են՝ ցածրաճ պտղատու տնկիների, պատվաստակալների արտադրությունը, այգիների հիմնումն ու կահավորումը՝ կարկուտից, ցրտահարությունից, մկնանման կրծողներից պաշտպանության և կաթիլային ոռոգման համակարգերով, նոր սորտերի ստացումը, միջազգային շուկայում ճանաչված լավագույն սորտերի ներմուծումը և նրանց սորտափորձարկումն ու շրջանացումը: Այս բնագավառում ընկերությունն անվիճելի առաջատար է Հայաստանում, իսկ հիմնադիր՝ գիտությունների թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը, ինտենսիվ այգիների բնագավառի այն փոքրաթիվ մասնագետներից մեկն է, ով գիտական ուսումնասիրություններն արդյունավետորեն համադրում է պրակտիկ կիրառման հետ: Այգեգործական գիտությունների միջազգային կազմակերպության Գործադիր Հանձնաժողովի անդամ է։


Ինտենսիվ այգիների հիմնումը Հայաստանի տարբեր շրջաններում


Առաջին խնձորենու ինտենսիվ այգին «Նորատունկ»-ի կողմից հիմնվել է դեռ 2006 թվականին՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ «Նորատունկ»-ի ջանքերի շնորհիվ հանրապետությունում աստիճանաբար ընդլայնվում են ինտենսիվ այգիների տարածքները, ներկայումս խնձորենու ինտենսիվ այգիներ են հիմնվում Կոտայքի մարզի տարածքում՝ շուրջ 50 հեկտարի վրա։

Ընկերություն այժմ ունի բացօթյա տնկարաններ Արարատյան դաշտավայրում՝ Էջմիածնում, Արտաշատում, իսկ Արզականում գտնվում է ցածրաճ պատվաստակալների մայրուտը: Ընկերության բարձրորակ տնկանյութով այգիներ են հիմնվել Հայաստանի գրեթե ողջ տարածքում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի,Վայոց ձորի, Տավուշի և Լոռվա մարզերում:

Համագործակցություն և զարգացում


Համագործակցությունը եվրոպական հետազոտական ինստիտուտների ու տնկարանների հետ (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա) հնարավորություն է տվել «Նորատունկ» -ին մշտապես հետևել ոլորտի զարգացման միտումներին, Հայաստան բերել ու փորձարկել նոր սորտեր, տնկիների ու պատվաստակալների արտադրության տեխնոլոգիաներ, հաջողությամբ կիրառել ու ստանալ բերքատվության աննախադեպ բարձր արդյունքներ: «Նորատունկ»-ը նաև տնկանյութի արտահանման փորձ ունի (Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ, Ռուսաստան, Սիրիա, Հունաստան, Ֆրանսիա):

«Նորատունկ» ՓԲԸ-ն, այգեգործների շրջանում ինտենսիվ այգեգործության լուսաբանման, ուսուցանման, խորհրդատվության ու ոլորտի զարգացման նպատակով 2012թ. հիմնված, ՀՀ պտղատնկարանների ասոցիացիայի հիմնադիրներից է:

 

© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager