Ընդհանուր խորհրդատվություն


Ֆերմերները, որպես կանոն, ավանդապահ են, նորարարությունների նկատմամբ՝ զգուշավոր: Հետևաբար, այս ոլորտում մասնագիտական խորհրդատվություն տալու համար անհրաժեշտ է ունենալ բավականաչափ փորձ, հեղինակություն և վստահություն: «Նորատունկ» ընկերությունը, ունենալով մեծ փորձ այգեգործության ու ընդհանրապես գյուղատնտեսության բնագավառում, հաջողությամբ իրականացնում է ֆինանսական խորհրդատվական և մոնիթորինգի ծառայություն, ագրոձեռնարկությունների գործունեության փորձագիտական գնահատում, նորարարությունների ներդնում, համապարփակ զարգացման ծրագրի մշակում:
Կան մասնագիտական նրբություններ, որոնք հիմնված են գիտական փորձերի, ուսումնասիրությունների, արդյունքների համադրման վրա: Այս ամենի կիրառմամբ ընկերությունը նաև խորհրդատվական ծառայություններ է մատուցում տնկանյութի արտադրության, ժամանակակից պտղատու այգիների ստեղծման, համապատասխան պտղատեսակների և սորտերի ընտրության, հողի նախապատրաստման, կաթիլային ոռոգման և կարկտապաշտպան համակարգի տեղադրման, այգու հիմնման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների վերահսկման վերաբերյալ:

© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager