Ծրագրեր


«Նորատունկ» ՓԲԸ-ն ունի տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի իրականացման մեծ փորձ: Նրան են վստահվել մոտ մեկ տասնյակ մեծ ու փոքր դրամաշնորհային ծրագրեր, որոնց շնորհիվ աջակցություն է ցուցաբերվել անհատական տնտեսություններին և պտղաբուծությամբ զբաղվող ընկերություններին, ստեղծվել են օրինակելի այգիներ, իրականացվել պիլոտային ծրագրեր, ոլորտի զարգացմանը միտված այլ միջոցառումներ:  

Հանրապետություն է ներմուծվել և Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի մենատնտեսներին են հատկացվել միջազգային շուկայում մեծ պահանջարկ վայելող խնձորենու և սալորենու բարձր բերքատու թվով 21 նոր սորտերի ավելի քան 400 000 հատ տնկիներ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի չորս համայնքների ծիրանենու և խնձորենու այգիներում հիմնվել են կարկտապաշտպան համակարգեր:

2015-2016 թթ ստորագրված պայմանագրի շրջանակներում «Կովկաս ֆուդ» ընկերությանը տրամադրվել են խնձորենու և ընկուզենու տնկիներ, հիմնադրվել են 10 հա խնձորենու, 25 հա ընկուզենու այգիներ, ինչպես նաև տրամադրվել են ինտենսիվ այգիների հիմնադրման, կառավարման և պահպանման խորհրդատվական ծառայություններ:

Ընթացքի մեջ են Կոտայքի մարզում շուրջ 50 հա խնձորենու ինտենսիվ այգիների հիմնադրման աշխատանքները: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում «Ագրարային ձեռնարկությունների զարգացում և փոքր առևտրի գյուղատնտեսություն», RESCAD, «Նորատունկ» ՓԲԸ-ի կողմից ստեղծվել է մայրուտային այգի՝ վեգետատիվ ճանապարհով բազմացող արմատակալներից, և Կոտայքի մարզում կազմակերպվել է խնձորենու, դեղձենու, ծիրանենու պատվաստակալների տեղական արտադրություն: 

© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager