Վանդերֆուլ


Ծագման երկիրը՝ ԱՄՆ (Կալիֆորնիա): Ունի լայն տարածում: Համաշխարհային լավագույն սորտերից է: Պտուղները խոշոր են, համաչափ, կլորավուն, փայլուն, կարմիր: Հատիկները միջին չափսի են, մսոտ, փափուկ, հյութալի: Հյութի ելքը պտուղներից մոտ 60% է: Հյութը մուգ բալագույն է թթվաշաքաղցր հաճելի համով: Սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է: Երաշտադիմացկուն է: Հիվանդությունների նկատմամբ կայուն է: Հասունանում է սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին: Բերքատու է, ինքնափոշոտվող: Մեկ թփից ստացվում է մինչև 50 կգ բերք:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager