Օբլաչինսկայա


Ծագման երկիրը՝ Հարավսլավիա։ Ծառը միջին աճեցողության է, 2.5-3 մետր բարձրության։ Սորտը վաղահաս է, ցրտադիմացկուն, բերքի է անցնում 2-3-րդ տարում։ Պտղամիսը ամուր է, մուգ կարմիր, պարունակում է 16.0% չոր նյութեր, 2% օրգանական թթուներ, 8.5% շաքարներ, 16.3մգ վիտամին C, հեշտությամբ անջատվում է կորիզից, պտղակոթը բարակ է, հեշտ անջատվում է պտղից: Պտուղները մուգ կարմիր են, հավասարաչափ, փոխադրունակ են, օգտագործվում են վերամշակման համար: Պտուղները պիտանի են մեքենայացված բերքահավաքի համար: Ծառը մասամբ ինքնափոշոտվող է, բարձր բերք է տալիս խաչաձև փոշոտման ժամանակ՝ մեկ ծառից ապահովելով 15-20 կգ բերք։ Պտուղների կշիռը մոտ 3 գրամ:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager