Ծագման երկիրը՝ Իտալիա։
Ծառը միջին-ուժեղ աճեցողության է։ Ուշահաս սորտ է, հասունացման ժամկետը՝ Ռեջինա սորտից 10 օր շուտ։ Սորտը բերքատու է, պահունակ։ Պտուղները մուգ կարմիր գույնի են, խոշոր, 8-9 գրամ քաշով, ամուր, հյութալի և գերազանց համային հատկանիշներով օժտված պտղամսով։