Շողեր



Տերևները
խոշոր են (94x84մմ), կլորավուն, ծայրը կտրուկ սրացող, տերևաթիթեղը՝ շատ բարակ է, բաց կանաչ, անփայլ, թույլ խորդուբորդ մակերեսով, եզրերը՝ կրկնակի, խոշոր ատամնավոր: Տերևակոթը բարակ է, հիմնականում կանաչ, արտաքին կողմից երբեմն գունավորված է, 4.3 սմ երկարությամբ, երբեմն երկուական գեղձերով:
Ծաղիկները
խոշոր են, բաժակը՝ մուգ շագանակագույն, բաժակաթերթերը՝ կոնաձև կամ կլորավուն: Պսակաթերթերը կլորավուն են, թույլ գոգավոր, սպիտակ բաց վարդագույն երանգով: Վարսանդը ուղիղ է, թավոտ, առէջներից բարձր:
Պտուղը
խոշոր է (48x44x40մմ) միջինը 47 գ քաշով, տափակ օվալաձև, կողերից բավականին սեղմված, գագաթը՝ սուր, ոչ սիմետրիկ, հիմքը տափակած, վարսանդի ելունը երևացող, թեքված դեպի թիկունք, ձագարը՝ միջին մեծության և խորության, որովայնակարը արտահայտված, հիմքում խիստ խորացող, լավ արտահայտված թշիկներով: Պտղամաշկը` միջին հաստության, թավապատ, բաց դեղին, արևի կողմից 1/3 մասով գեղեցիկ մորեգույն, պտղամիսը՝ հաստ, մուգ դեղին, քիչ թելոտ, փափուկ, հյութալի, քաղցր առանց թթվության, կորիզից չանջատվող, առանձին տարիների՝ անջատվող:
Կորիզը
միջինից խոշոր է, (29x21x12մմ), օվալաձև, ծայրը սրացող, թեթևակի թեքված կողքի, միջինը 3 գ կշռով, որը պտղի կշռի շուրջ 6.4 %-ն է, բաց դարչնագույն, մակերեսը խորդուբորդ, որովայնակողերը համաչափ և արտահայտված: Միջուկը քաղցր է չմշկված, հաճախ զույգ, կշիռը 0.6 գ կամ կորիզի կշռի շուրջ 20%-ը:
Սորտի առանձնահատկությունները.
պտուղները գեղեցիկ են, յուրահատուկ ձևի և տտիպությամբ: Հասունանում է «Երևանի» սորտից 5-6 օր ուշ: Պիտանի է վերամշակման բոլոր ձևերի համար, հատկապես չրի և ջեմի համար:


© 2017 Noratunk LLC . All Rights Reserved. developed by IT Manager